Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՅՈԳԱ

 Յոգան (Սանսկրիտ योग yóga) ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում՝ զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։ Յոգա բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։

 

Յոգա. Հիրուդո Մեդ Յոգա. Հիրուդո Մեդ Յոգա. Հիրուդո Մեդ

 
Յոգան (դև.՝ योग)
սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է՝ “Կապ”։ Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։ Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը՝ լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով։

 

Յոգա. Հիրուդո Մեդ Յոգա. Հիրուդո Մեդ


Յոգայի ութ փուլերն են.

  •     Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
  •     Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
  •     Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
  •     Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
  •     Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
  •     Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
  •     Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
  •     Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը՝ մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)