Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Տզրուկաբուժությունը բնաբուժության ուղղություններից մեկն է, որի ժամանակ կիրառվում է բժշկական տզրուկը: Վերջինս մեր օրգանիզմի վրա ազդում է մի քանի մեխանիզմներով:Մեխանիկական ազդեցության միջոցով տզրուկը մեխանիկորեն ներծծում է որոշակի քանակությամբ արյուն, ինչը դրական ազդեցություն ունի կանգային-բորբոքային պրոցեսների ժամանակ: Ռեֆլեկտոր ազդեցության միջոցով տզրուկն ազդում է ակուպունկտուրայի /ասեղնաբուժության/ սկզբունքների համազայն՝ ակտիվացնելով օրգանիզմի այս կամ այն օրգանի համար պատասխանատու կենսաբանական ակտիվ կետը, ինչի շնորհիվ կարգավորվում է տվյալ օրգանի ֆունկցիան: Հումորալ ազդեցության միջոցով տզրուկը մարդու օրգանիզմ է ներմուծում առավել քան 100 կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք ունեն ինչպես տեղային, այնպես էլ համակարգային ազդեցություն:

Տզրուկաբուժության ազդեցության ոլորտը շատ մեծ է: Այն ունի արյան շրջանառությունը կարգավորող, հակաբորբոքային, հակաբակտերիալ, ցավազրկող, նյութափոխանակությունը կարգավորող, տեղային իմունիտետն ակտիվացնող և բազմաթիվ այլ ազդեցություններ: Ընդհանուր առմամբ, որպես բուժման մեթոդ, տզրուկաբուժությունն ամենալայն ազդեցությունն ունի մարդու օրգանիզմի վրա:

Բացի կոնկրետ հիվանդության բուժումից՝ տզրուկներով բուժումը բարենպաստ ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի և մարդու ինքնազգացողության վրա:  Արդյունքում բարելավվում է քունը, ախորժակը, բարձրանում է տրամադրությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը և բարձրանում իմունիտետը:


Հիրուդոթերապիայի նշանակումը


Տզրուկաբուժությունը արդյունավետ է մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ:

 

Տզրուկաբուժությունը կիրառվում է.

 

·         սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ /երակների վարիկոզ լայնացում, հիպերտոնիկ հիվանդություն, խրոնիկ սրտային անբավարարություն և այլն/,
·         հենաշարժական համակարգի հիվանդությունների (օստեոխոնդրոզ, միջողային ճողվածքներ, արթրոզներ, դեֆորմացնող սպոնդիլոզ) դեպքում, օգնում է նաև սպոնդիլոարթրոզի դեպքում, 
·         մաշկային հիվանդությունների դեպքում (ֆուրունկուլոզ, կարբունկուլոզ, ճաղատացում, էկզեմա, փսորիազ, պիոդերմիա),
·         գինեկոլոգիայում (դաշտանային ցիկլի խանգարումներ, կպումներ փոքր կոնքում, արգանդի վզիկի էրոզիա, մաստոպաթիա, ձվարանների կիստա, որոշ սեռական վարակներ, տզրուկաբուժությունն օգնում է նաև անպտղության դեպքում),
·         կոսմետոլոգիայում (ցելյուլիտ, կնճիռներ, տզրուկաբուժության շնորհիվ մաշկը գեղեցիկ ու բնական երանգ է ստանում), 
·         ակնաբուժության մեջ (տզրուկաբուժությամբ բուժում են գլաուկոման,աչքի անոթային համակարգի բորբոքային գործընթացները, կերատիտը),
·         քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների դեպքում (օտիտ, լսողական նյարդի սուր նևրիտ, մերձքթային խոռոչների հիվանդություններ, քրոնիկ նեյրոզգայական ծանրալսություն, աղմուկ ականջներում),
·         նյարդաբանության մեջ (տզրուկներն օգնում են նևրիտների, պարեզների (թերանդամալուծություն) դեպքում), 
·         աուտոտրանսպլանտացիայի ժամանակ,
·         ուրոլոգիայում (երիկամների հիվանդություններ, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, շագանակագեղձի ադենոմա, տղամարդկանց երկրորդային անպտղություն )  և այլն: