Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

 

Ուլտրաձայնային հետազոտություն`սոնոգրաֆիա Հիրուդո Մեդ Ուլտրաձայնային հետազոտություն`սոնոգրաֆիա Հիրուդո Մեդ

 

Սոնոգրաֆիան (հոմանիշներն են ուլտրաձայնային հետազոտությունը, էխոգրաֆիան) օրգանիզմի վրա անցանկալի ազդեցություն չունեցող և միևնույն ժամանակ շատ ինֆորմատիվ մեթոդ է: Անցավ ու անվնաս լինելը հնարավորություն են տալիս այն կիրառել տարբեր տարիքային խմբերում, այդ թվում երեխաների, ինչպես նաև կանանց մոտ հղիության և լակտացիայի շրջանում: Տարիների ընթացքում հավաքված գիտական տվյալները վկայում են այն մասին, որ ուլտրաձայնի ախտորոշիչ քանակները չեն կուտակվում (ի տարբերություն ճառագայթային ազդեցության): Դա թույլ է տալիս հիվանդին հետազոտել բազմաթիվ անգամ՝ դրանց միջև առանց ժամանակային ինտերվալների, ինչը հնարավորություն է տալիս հետազոտվող պրոցեսները դինամիկ կերպով գնահատել


Ուլտրաձայնային հսկողության տակ իրականացվում է նաև ներքին օրգանների հյուսավծքների բիոպսիա, ինչը թույլ է տալիս այդ հյուսվածքները հետազոտել պաթոմորֆոլոգիական լաբորատորիայում:
Ուլտրաձայնային ախտորոշման ոչ պակաս առավելությունը հանդիսանում է հետազոտման արագությունը, ախտորոշմանը նախապատրաստվելու պարզությունը և այլն:


Ուլտրաձայնային հետազոտությունը Հիրուդո Մեդ  բժշկական կենտրոնում իրականացվում է ճառագայթաբանության փորձառու մասնագետի կողմից: Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում իրականացվում են որովայնի խոռոչի, գինեկոլոգիական, պտղի, սրտի հետազոտություններ, ծայրամասային անոթների դուպլեքս սքանավորում, հենաշարժիչ համակարգի հետազոտություն:

 

SAMSUNG Madison ընկերության արտադրության նորագույն ուլտրաձայնային R7  սարքավորումն իր բարձր զգայունության տվիչներով հնարավորություն է տալիս կատարել.

 

 

           պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ            դոպլերոգրաֆիա
           էխոսրտագրություն            վահանագեղձի hետազոտություն
           որովայնի խոռոչի hետազոտություններ            կրծքագեղձերի hետազոտություն
           փոքր կոնքի խոռոչի հետազոտություններ             հոդերի hետազոտություն
           հետորովայնամզային տարածության օրգանների hետազոտություն             անոթների հետազոտություններ
           հղիների հետազոտություններ            
    ♦  սեռական օրգանների հետազոտություններ