Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ինչպես բուժել թութքը

Այսօր թութք (հեմոռոյ) բառը մտել է խոսակցական լեզվի մեջ որպես «խնդիր ունենալ» բառի կոպիտ հոմանիշ: Սակայն պատահական չէ, որ հենց այդ «խնդիրն» է դարձել այդքան տարածված: Դեպքերի մեծամասնության ժամանակ նրա մասին այնպես հեշտոությամբ չեն ասում, ինչպես, օրինակ, խոցի դեպքում: Այնուամենայնիվ, թութքով տառապող մարդկանց տոկոսը բավականին մեծ է:


Ինչ է թութքը և ինչու է այն տարածված


Թութքn ուղիղ աղու հիվանդություն է, որը կապված է ուղիղ աղու երակների այտուցման և լայնացման, թրոմբոզների, բորբոքումների, ուղիղ աղու շուրջ հանգույցների առաջացման հետ:


Ռիսկային խմբերը

 

  • փորկապությամբ տառապող մարդիկ,
  • նստած կենսակերպ,
  • ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ,
  • ճարպակալում,
  • ժառանգականության գործոն,
  • մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ծանրության բարձրացում,
  • հղիություն և ծննդաբերություն, հատկապես՝ ձգձգված:


Ինչպե՞ս ինքնուրույն պարզել, թե արդյո՞ք տառապում ես թութքով


1. Հետանցքի շրջանում անհարմարություն, այրոց, ծանրության զգացողություն,


Կղանքի մեջ թարմ, ալ կարմիր արյան առկայություն: Դա կարող է լինել նաև ուղիղ աղու քաղցկեղի ախտանիշ: Ուստի այդ ախտանիշների առկայության դեպքում ախտորոշման համար անմիջապես դիմեք պրոկտոլոգի:


2. Հեմոռոյի հանգույցների դուրս գալը, սկզբում դեֆեկացիայի ժամանակ, հետո հնարավոր է ծանրություն բարձրացնելից, փռշտալիս:


Հնարավոր է թրոմբոզի, նեկրոզի առաջացում, ծանր կլինիկական պատկերի զարգացում:


Այսօր գոյություն ունեն թութքի բուժման և կանխարգելման բազմաթիվ մեթոդներ՝ քսուկներ, մոմիկներ, սկլերոթերապիայի ներարկումներ, ռեզինե վիրակապեր, ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա, թութքի վիրահատական բուժում և այլն:

Տզրուկաբուժությունը ևս կարող է հաջողությամբ կիրառվել թութքի բուժման ժամանակ: Ընդ որում դա դարձել է տզրուկաբուժությանը դիմելու հաճախակի պատճառներից մեկը:


Ինչպես է ազդում տզրուկաբուժությունը


 Տզրուկներով բուժումն օգնում է ո՛չ միայն բուժել թութքը, այլև առողջացնել ողջ օրգանիզմը: Բարելավումը կարելի է տեսնել արդեն առաջին սեանսից հետո: Տզրուկի դնելու արդյունքում վերանում է ստորին վերջույթներում, փոքր կոնքի օրգաններում երակային կանգը, քայքայում արդեն ձևավորված թրոմբները և կանխարգելում նորերի առաջացումը, կարգավորում աղիների աշխատանքն ու արյան շրջանառությունը, ինչը նպաստում է, որ  փորկապություն չառաջանա, և նաև թութքի կանխարգելման միջոց է:


Քրոնիկ փորկապության դեպքում անհրաժեշտ է տզրուկաբուժության ամբողջական կուրս անցնել: Այստեղ միայն սրացած վիճակից հանելը բավարար չէ: Ստացված ժամանակավոր  արդյունքը մշտական դարձնելու համար պետք որովայնային խոռոչում վերացնել կանգային երևույթները:


Թութքի դեպքում տզրուկները դրվում են հետանցքի շուրջ՝ հենց հեմոռոյի հանգույցների վրա և նրանց շուրջ: Հատկապես ուշադրություն է դարձվում սրբոսկրի և պոչուկի հատվածներին, որոնք պատասխանատու են աղիների և փոքր կոնքի օրգանների արյան շրջանառության, ինչպես նաև պորտի և լյարդի շրջանների  համար:


Մի սեանսի ընթացքում դրվում են 3-ից մինչև 7-8  տզրուկ առավելագույն էքսպոզիցիայով (մինչև նրանց ընկնելը): Սեանսները անցկացվում են շաբաթական 2-3 անգամ:


Քրոնիկ թութքի դեպքում խորհուրդ է տրվում կես տարին մեկ անցնել տզրուկաբուժության կուրս՝ անպայման մասնագետի մոտ:


Կարևոր է.


1.    կծածները չի կարելի քորել,
2.    քանի վերքերը արյունահոսում  են, դեֆեկացիայից հետո ցանկալի չէ զուգարանի թուղթ օգտագործել: Պետք է լվացվել և լվացվելուց հետո վերքերն անպայման մշակել միրամիստինով կամ քլորհեքսիդինով:
3.    Հնարավոր է խորշային ավշային հանգույցների բորբոքում, քանի որ տզրուկաբուժության ընթացքում նրանց վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում: Դա նորմալ է: Դրանք 2-3 օրից անցնում են: Ամենից հաճախ, եթե այդպիսի բարդություն կա, դա անցնում  տզրուկաբուժության երրորդ սեանսից հետո: