Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Վարիկոզն առանց վիրահատության

Վարիկոզը՝ երակների վարիկոզային (հանգուցավոր) լայնացումը կամ վարիկոզային հիվանդությունը, հիվանդություն է, որը մեր օրերում հանդիպում է ոչ միայն մեծահասակների, այլ նաև  երիտասարդների և նույնիսկ երեխաների մոտ:

 

Վարիկոզային հիվանդությունն առաջանում է երակներում արյան կանգային երևույթների հետևանքով, ինչն էլ հանգեցնում է երակների լայնացման: Փականների  միջոցով արյունը շարժվում է դեպի սիրտը,և եթե փականները չեն կարողանում  կատարել այդ ֆունկցիան, արյունը խոշոր երակներից սկսում է իր համար ուղի փնտրել մանր երակների միջոցով, ինչի արդյունքում  սկզբնական շրջանում ոտքերի վրա երակային ցանց է գոյանում՝ «աստղիկներ», այնուհետև երակների պատերը կարող են թուլանալ, լայնությամբ ձգվել, երկարել, միահյուսվել, և միահյուսվելու դեպքում նույնիսկ կարող են կծիկ հիշեցնել: Նման դրսևորումները կարող են ուղեկցվել ցավերով և այտուցվածությամբ: Եթե վարիկոզին ուղեկցում է  նստակյաց կենսակերպը կամ ընդհակառակը՝  երկար ժամանակ կանգնած վիճակը, հիվանդությունը կարող է խորանալ: Կարող են ի հայտ գալ ավելի բարդ ախտանիշներ՝ ոտքերի անզգայացում, այտուցվածություն, ցավեր, այրոց և ծանրության զգացողություն ոտքերում:

 

Պատճառագիտական տեսնակյունից երակների վարիկոզային լայնացումը կարող է ժառանգական հիվանդություն լինել: Գենում առկայությունը բարձրացնում է նույնիսկ երեխաների մոտ վարիկոզային հիվանդության առաջանալու հավանականությունը: Ուշ շրջանում երակների վարիկոզային լայնացումը կարող է բարդանալ թրոմբոզներով և թրոմբոֆլեբիտով (բորբոքված թրոմբոզ), ինչը խիստ վտանգավոր է:

 

Թրոմբոֆլեբիտն իր հերթին հղի է թրոմբի պոկվելու վտանգով, ինչն առավել ողբերգական դեպքերում հանգեցնում է մահվան: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին սկսել զբաղվել վարիկոզային հիվանդության  բուժմամբ, որպեսզի կանխվեն բարդությունների առաջացումը և գործը չհասնի վիրահատության: Խորհուրդ է տրվում առողջ կենսակերպ վարել, ամրացնել անոթներն ու նրանց պատերը, շարժվել, երկար չնստել և չկանգնել, կրել հատուկ զուգագուլպաներ: Այս հիվանդության բուժման մեջ կարևոր դեր ունի տզրուկաբուժությունը:

Դեռևս հնագույն ժամանակներից տզրուկաբուժությունը հայտնի էր  որպես երակների վարիկոզային լայնացման դեպքում  բուժման միջոց:

 

Ինչո՞վ կարող են օգնել տզրուկները երակների վարիկոզային լայնացմամբ տառապող հիվանդին

 

Առաջին հերթին հիրուդինը (տզրուկի գեղձային արտազատուկը), որն արյուն է ներմուծում տզրուկը, ջրիկացնում է արյունը, այսինքն, կանխարգելում է երակային արյան արագ մակարդվելը այն երակներում, որոնք թուլացել են վարիկոզի արդյունքում, և թրոմբներ չի առաջանում: Տզրուկաբուժությունն առավել արդյունավետ է վարիկոզի նախնական փուլերում, քանի որ կանխում է հիվանդության առաջխաղացումը և թրոմբոֆլեբիտ չի զարգանում:


Երկրորդ հերթին տզրուկաբուժությունը որոշ ժամանակ անց  բարելավում  է միկրոխթանումը, ինչն էլ իր հերթին նպաստում է հյուսվածքների սնուման բարելավմանը: Դրա հաշվին այս ախտաբանական գործընթացը դանդաղեցնում է վարիկոզի ընթացքը, վերանում է անոթային սպազմը, լավանում է արյան շրջանառությունը:


Երրորդ. տզրուկի գեղձի արտազատուկի հիմնական հատկանիշներից են թրոմբոլիտիկ (ներանոթային թրոմբների ներծծում) և հակաթրոմբային ազդեցությունները (կանխում է նոր թրոմբների գոյացումը), որոնք կանխարգելում են հիվանդության զարգացմանը:


Բացի այդ, արյան պակասելը նպաստում է երակային արյան լավ արտահոսք և երակների թեթևացում:


Տզրուկաբուժության սենասից հետո հիվանդները նշում են, որ  իջնում է այտուցվածությունը և նվազում են ոտքերում ցավերը: Պետք է հիշել, որ տզրուկաբուժությունը վայրկենական արդյունք չի տալիս, ցանկալի է տարեկան  2-3 անգամ անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս: Միջինը մեկ կուրսը կազմում  է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, և որոշ ժամանակ անց կուրսը կրկնել: Երակների վարիկոզային լայնացման դեպքում մասնագետը տզրուկներին տեղադրում է շախմատային հերթականությամբ՝ երակի լայնքով: Ո՛չ մի դեպքում տզրուկը երակի վրա չի դրվում, այլ նրանից մեկ սմ հեռավորության վրա: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որ տզրուկները  տեղադրի ուսյալ, հմուտ մասնագետը: Սակայն մինչև բժշկի կողմից ոտքերի միջամտություններին անցնելը պետք է թեթևացնել լյարդն ու փոքր կոնքը: Խորհուրդ է տրվում տզրուկներ դնել պոչուկի և գավակոսկրի հատվածներում: Անհրաժեշտ քանակությամբ տզրուկների չափը որոշում է հիրուդոթերապևտը՝ անհատական յուրաքանչյուր հիվանդի համար: Միջամտությունից հետո մինչև 24 ժամ հնարավոր է վերքից արյուն հոսի: Եթե այն շատ մուգ է և թանձր, նշանակում է երակներում գործընթացները բարձիթողի վիճակում են և հավանական է կանգային երևույթների բարձր մակարդակ: Անհրաժեշտ է շարունակել այնքան,  մինչև արյունը դառնա ավելի նոսր: Միջամտությունից հետո հիրուդոթերապևտը վերքի վրա վիրակապ է  դնում: