Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հիրուդոթերապիա՝ տզրուկաբուժություն

Տզրուկաբուժության ժամանակ բուժական տզրուկի կծելն կծած տեղի վրա ազդում է, այնպես, ինչպես  կենսաբանորեն ակտիվ ասեղն ակուպունկտուրայի ժամանակ: Մեխանիկական ազդեցության միջոցով (բուժական տզրուկի կծոց)  ակտիվացվում է օրգանիզմի այս կամ այն օրգանի համար պատասխանատու ակուպունկտուրային կետը, որի հետևանքով նրա աշխատանքը կարգավորվում է: Բացի այդ, բուժական տզրուկն արյան մեջ մոտ 100 կենսաբանական ակտիվ ֆերմենտներից կազմված գեղձային արտազատուք է  ներմուծում, որոնք բուժական ազդեցություն ունեն ինչպես տզրուկի կծած կոնկրետ տեղի վրա, այնպես էլ ողջ օրգանիզմի: Տզրուկաբուժությունն ունի հակաբորբոքիչ, հակաբակտերիալ, արյունը մաքրող, ցավազրկող ազդեցություն, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում հորմոնալ ֆոնը:  Ընդհանուր առմամբ, որպես բուժման մեթոդ, տզրուկաբուժությունն ամենալայն ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:


Տզրուկներով բուժման ևս մեկ դրական արդյունք է այն, որ մեխանիկական ճանապարհով թեթևացվում է արյան հոսքը, կարգավորում է միկրոցիրկուլյացիան, երակային արտահոսքը, արդյունքում տեղի է ունենում հյուսվածքների սնուցման վերականգնում, վերանում է ցավի համախտանիշը:


Բացի ընդհանուր բուժական ազդեցությունից տզրուկը տեղային ազդեցություն է ունենում, վերանում է երակային կանգը, պակասում է այտուցվածությունը, դրականորեն է ազդում կպումների վրա: Հիրուդոթերապիան բարձրացնում է տեղային իմունիտետը: Բացի այդ, բուժական տզրուկի թուքը հակաբորբոքիչ ազդեցություն ունի:


Բացի կոնկրետ հիվանդության բուժումից, տզրուկներով բուժումը բարենպաստ ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի և մարդու ինքնազգացողության վրա ընդհանրապես. արդյունքում բարելավվում է քունը, ախորժակը, բարձրանում է տրամադրությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը և բարձրանում իմունիտետը:


Հիրուդոթերապիայի նշանակումը


Տզրուկաբուժությունը մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ արդյունավետ լրացում է:

 

Տզրուկաբուժությունը կիրառվում է.

 

  • հենաշարժական համակարգի հիվանդությունների (օստեոխոնդրոզ, միջողային ճողվածքներ, արթրոզներ, դեֆորմացնող սպոնդիլոզ) դեպքում, օգնում է նաև սպոնդիլոարթրոզի դեպքում,

  • մաշկային հիվանդությունների դեպքում (ֆուրունկուլոզ, կարբունկուլոզ, ճաղատացում, էկզեմա, փսորիազ, պիոդերմիա),

  • գինեկոլոգիայում (դաշտանային ցիկլի խանգարումներ, կպումներ փոքր կոնքում, արգանդի վզիկի էրոզիա, մաստոպաթիա, ձվարանների կիստա, որոշ սեռական վարակներ, տզրուկաբուժությունն օգնում է նաև անպտղության դեպքում),

  • կոսմետոլոգիայում (ցելյուլիտ, կնճիռներ, տզրուկաբուժության շնորհիվ մաշկը գեղեցիկ ու բնական երանգ է ստանում),

  • ակնաբուժության մեջ (տզրուկաբուժությամբ բուժում են գլաուկոման,աչքի անոթային համակարգի բորբոքային գործընթացները, կերատիտը),

  • քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների դեպքում (օտիտ, լսողական նյարդի սուր նևրիտ, մերձքթային խոռոչների հիվանդություններ, քրոնիկ նեյրոզգայական ծանրալսություն, աղմուկ ականջներում),

  • նյարդաբանության մեջ (տզրուկներն օգնում են նևրիտների, պարեզների (թերանդամալուծություն) դեպքում),

  • աուտոտրանսպլանտացիայի ժամանակ,

  • ուրոլոգիայում (երիկամների հիվանդություններ, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, շագանակագեղձի ադենոմա, տղամարդկանց երկրորդային անպտղություն),

  • սրտաբանության մեջ: