Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ձեռքբերումներ գինեկոլոգիայում

Աշխատանքով, գործերով և խնդիրներով ծանրաբեռնված սթրեսային մեր օրերում երիտասարդ կանայք և աղջիկները հաճախ բախվում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ արգանդի միոման, բշտերը, էնդոմետրոիոզը, ցավոտ մենստրուացիաները, կպումները, կլիմաքսային համախտանիշը և այլն: Չնայած նոր տեխնոլոգիաների և մեծ քանակությամբ ժամանակակից դեղամիջոցների առկայությանը, բժիշկները հաճախ տարիներով չեն կարողանում օգնել շատ կանանց առողջության հետ կապված կարևորագույն խնդիրներում: Շատ զույգեր տարիներով չեն կարողանում երեխա ունենալ: Բժիշկները հաճախ վաղաժամ ախտորոշում են անպտղություն կամ քրոնիկ հիվանդություններ այն դեպքում, երբ ի զորու չեն օգնելու, չնայած զույգի և' տղամարդը, և' կինը բժշկական տեսանկյունից կարող են կատարյալ առողջ լինել:


Այսօր հիրուդոթերապևտները շատ հաճախ են կանանց օգնության գալիս: Շատ գինեկոլոգիական կենտրոններում բացվում է բժիշկ-հիրուդոթերապևտի հաստիքը: Եվ դա իզուր չէ: Կանանց մոտ արդյունքը սպասեցնել չի տալիս: Կանանց ֆորումներում անպտղությամբ տառապած բազմաթիվ հիվանդներ պատմում են, որ հղիացել են բառացիորեն տզրուկաբուժության հաջորդ ամսում:


Գինեկոլոգի կամ ռեպրոդուկտոլոգի՝ հիրուդոթերապիայի կուրս անցնելու խորհրդով կանայք մեզ հաճախ են դիմում: Ընդ որում, տզրուկը հեշտոցում կարելի է դնել և՛ որպես առանձին կուրս, և՛ որպես համալիր կուրս՝ գինեկոլոգիական թեքումով, որը սովորաբար կազմված է մարմնի տարբեր հատվածներում և կետերում 10 սեանսից, և որից հետո կատարվում է հեշտոցային հինգ սեանս:


Ընդհանրապես տզրումը նման է միանգամյա օգտագործման ստերիլ ասեղի, որն աճեցվում է հատուկ բիոֆաբրիկաներում, որտեղից էլ հետո վաճառվում է դեղատներին և կլինիկաներին:  Նրանց հետ վկայագիր է տրվում, տզրուկները սովորաբար վաճառքի են հանվում 4-6 ամիս քաղցից հետո: Նրանց լճերում չեն որսում:


Իսկ ի՞նչ է տալիս հեշտոցային տզրուկաբուժությունը: Առաջին հերթին բարելավվում է արյան հոսքը դեպի կանանց օրգաններ, որն էլ լավացնում է նրանց աշխատանքը: Արյան շրջանառության բարելավման արդյունքում ներքին օրգաններն ու հյուսվածքները հարստանում են թթվածնով, բարելավվում է կանանց օրգանիզմի նյութափոխանակությունը, լավանում է քունը, տրամադրությունը, ախորժակը: Այս ամենի արդյունքում վերականգնվում է հորմոնային ֆոնը, ներծծվում են կպումները, կարգավորվում են կանանց օրգանիզմի ներքին մեխանիզմները, որոնք իրենց հերթին նպաստում են հղիանալուն: Տզրուկի թքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ֆերմենտների շնորհիվ անցնում են քրոնիկ բորբոքումները, բարձրանում է իմունիտետը, ինչը առանձնապես կարևոր է հղիանալու պատրաստվելուց: Հաճախ կուրսը նշանակվում է էքտրակորպորալ բեղմնավորումից անմիջապես առաջ:


Բացի այդ, արդեն առաջին սեանսներից հետո անցնում են որովայնի շրջանում ցավերն ու տհաճ զգացողությունները, որոնք հաճախ են հետապնդում քրոնիկ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց: