Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Արդյո՞ք մնում են սպիներ տզրուկի կծելուց

Շատ կանայք չեն ցանկանում բուժվել տզրուկներով, քանի որ վախենում են, որ կծածի տեղում սպիներ կմնան: Արդյոք դա այդպես է: Այո՛, իրոք սպիներ մնում են: Իրականում դրանք սպիտակ փոքր կետեր են, որոնք ժամանակի ընթացքում կարող են անցնել, սակայն կարող են և մնալ, հատկապես, եթե ձեր մաշկը հակված է կոլոիդային սպիների: Եթե մեկ կծած լինի, դա դեռ տհաճության կես է, սակայն, քանի որ հաճախ շատ տզրուկներ են կպցնում, դա բոլորովին գեղագիտական չէ:


Ո՞րն է իրավիճակից ելքը


Առաջին հերթին մեծ քանակությամբ տզրուկներ դնելուց առաջ մարդու օրգանիզմն անհրաժեշտ է նախապատրաստել և միջամտությունները սկսել աստիճանաբար: Եթե սկսել մեկ-երկու, առավելագույնը երեք տզրուկից, մինչև հաջորդ սեանսը մաշկը կսկի ավելի լավ վերականգնվել, իսկ արդեն հաջորդ կրկնվող կուրսերի ժամանակ կծակի սպիներն է՛լ ավելի հազվադեպ են մնում:


Երկրորդ հերթին. պարտադիր չէ տզրուկը կպցնել բաց, մարմնի տեսանելի հատվածում: Կան հավասար արդյունավետությամբ կետեր կամ գոտիներ, որտեղ տզրուկի կծածները տեսանելի չեն լինի, եթե նույնիսկ սպիներ մնան: Օրինակ՝ պորտը, պոչուկը, մատների մեջտեղի հատվածները, ականջների հետևը և այլն:


Երրորդ հերթին. դեպքերի մեծամասնությունում կարիք չկա  մեծ քանակությամբ տզրուկներ կպցնել: Ճիշտ դրված երկու տզրուկն ավելի արդյունավետ է, քան 8-10 ուղղակի դրվածները: Լավ մասնագետը բուժական արդյունքի հասնում է ոչ թե քանակով, այլ որակով և ճիշտ տեղում դնելով:


Փնտրեք գրագետ մասնագետի, որը ոչ թե «տզրուկ է կպցնում», այլ բուժում է նրանց օգնությամբ: