Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

 

 

Ասեղնաբուժությունը հատուկ բժշկական ասեղի ներմուծումն է կենսաբանորեն ակտիվ կետի մեջ: Արդյունքում ձևավորվում է հզոր ռեֆլեկտոր պատասխան, որը թույլ է տալիս ուղղակիորեն ազդել ինչպես ներքին օրգանների, այնպես էլ օրգանիզմի կարգավորող համակարգերի վրա:


Ասեղնաբուժությունն առաջացել է ավելի քան հինգ հազար տարի առաջ Չինաստանում՝ Ֆու-Սի կայսրի ժամանակներում: Սակայն կան նաև ասեղնաբուժության ավելի հին ծագման տվյալներ, մասնավորապես այն մասին, որ դրան տիրապետել են հին արիացիների բժիշկները, ովքեր Հյուսիսից եկել էին Հիմալայներ նախապատմական ժամանակներում:


Հին ժամանակներում կոպիտ քարե ասեղներով ծակծկումը կիրառվում էր հիմնականում գլխացավերի, ատամնացավերի, մկանացավերի, հոդացավերի և այլ տիպի ցավերի թեթևացման համար: Ժամանակի ընթացքում ասեղները կատարելագործվեցին, և միաժամանակ ընդլայնվեց ասեղնաբուժության կիրառման ոլորտը: Այսօր ասեղնաբուժությունը տիբեթյան բժշկության հիվանդութունների դեմ պայքարի հզոր զենքն է, որը թույլ է տալիս լավացնել բոլոր ներքին օրգանների աշխատանքը և օրգանիզմի նյութափոխանակային գործընթացները:


Տիբեթյան բժշկությունում ասեղնաբուժությունը գրեթե բոլոր բուժական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:Հիրուդո Մեդ՝ Ասեղնաբուժությունը


Բուժումն ասեղնաբուժությամբ


Ի տարբերություն դեղերի, ասեղնաբուժությունն ակտիվացնում է օրգանիզմի սեփական պաշտպանական ֆունկցաիները և հատուկ նյութերի արտադրությունը, որոնք բարձրացնում են պաշտպանական հատկությունները և նպաստում հիվանդությունների դեմ պայքարին: Ահա թե ինչու այս մեթոդը կողմնակի երևույթներ չի առաջացնում և վերացնում է ո՛չ միայն հիվանդությունների ախտանշանները, այլև դրա առաջացման պատճառները: Ասեղնաբուժությունն ցավերի դեպքում հանում է մկանային սպազմը,  (ասեղնաբուժությունը շատ արդյունավետ միջոց է օստեոխոնդրոզի ժամանակ):


Որպես կանոն, ասեղը մտցվում է անկյունի տակ: Անհրաժեշտ արդյունավետությունը կախված է ասեղի թեքվածության աստիճանից (անկյունից), կարող է տարբեր լինել՝ ուղղահայաց, անկյունի տակ, գրեթե հորիզոնական:


Ասեղի ներմուծումն ուղեկցվում է վերջինիս պտտեցումով՝ գրգռող կամ հանգստացնող տիպի, անհրաժեշտ արդյունավետությանը հասնելու համար:


Բուժումն ասեղնաբուժությամբ ընդհանրապես անցավ է. ասեղի ներմուծման և վերջինիս պտտեցման ժամանակ այցելուն ազդեցության կետում ջերմության հաճելի հոսք է զգում և չի զգում անգամ նվազագույն անհարմարություն:


Ասեղի ներմուծումը կարող է ուղեկցվել վերջինիս տաքացմամբ կամ էլ դրա վերևից բժշկական բանկաների ներդրմամբ, ինչի արդյունքում այդ հատվածում վակուում է սեղծվում, որն էլ ազդեցության տեղում առաջացնում է արյան մեծ հոսք ու այդպիսով ուժեղացնում թերապևտիկ ազդեցությունը:

 

Հիրուդո Մեդ՝ Ասեղնաբուժությունը Հիրուդո Մեդ՝ Ասեղնաբուժությունը Հիրուդո Մեդ՝ Ասեղնաբուժությունը


Ասեղնաբուժության արդյունավետությունը


Ասեղնառեֆլեքսաթերապիան կենսաբանորեն ակտիվ կետերի վրա ամենաարդյունավետ ազդեցության միջոցն է: Սրա կիրառումը հրաշալի արդյունքներ է տալիս բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում նաև քրոնիկական ախտահարումների ժամանակ:


Ասեղնաբուժությունը.


 

 կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը (նևրոզների, անքնության, միգրենի և այլ հիվանդությունների ժամանակ),
 հանում է նյարդային ցավերը (օստեոխոնդրոզի, միջողային գրիժաների, իշիազի, լյումբագոյի, ռադիկուլիտի ժամանակ),
 բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրէների և վիրուսների նկատմամբ (բարձրացնում է իմունիտետը),
 լավացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը,
 լավացնում է հոդերի վիճակը (հոդացավի՝ պոդագրայի, արթրիտի, արթրոզի ժամանակ),
 կանխում է բորբոքային գործընթացները (պանկրեատիտի, խոլեցիստիտի, բրոնխիտի, ցիստիտի, պրոստատիտի ժամանակ),
 բարենպաստ է անդրադառնում մկանային հյուսվածքի և մաշկածածկույթի վիճակի վրա (ատոպիկ դերմատիտ):

 

Կենտրոնում ասեղնաբուժության շնորհիվ բարձրացնում են կյանքի որակը հետևյալ հիվանդությունների ժանամակ.

 

ողնաշարի թեքումներ, ալերգիաներ, ռադիկուլիտ,
ցելյուլիտ, բրոնխիալ ասթմա, միգրեն,
խոցային հիվանդություններ, նևրոզներ, օստեոխոնդրոզներ:
դիմային նյարդի բորբոքում,