Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ինչպես բուժել խրոնիկ պրոստատիտը

Խրոնիկ պրոստատիտը, շագանակագեղձի ադենոման և այդ հիվանդությունների հետևանքները, որոնց թվին են պատկանում իմպոտենցիան և անպտղությունը, բավական հաճախ են հանդիպում տղամարդկանց շրջանում: Վերջին տարիների ընթացքում նշված հիվանդություններն ի հայտ են գալիս ավելի երիտասարդ տարիքում՝ մինչև իսկ 16-18 տարիքային խմբում: Աստիճանաբար այս հիվանդություններն հակված են ընթանալ խրոնիկ և ավելի ծանր ընթացքով...

Չնայած գոյություն ունեցող բազմաթիվ դեղորայքի՝ ուրոլոգիական հիվանդությունները դժվար են ենթարկվում բուժման և հաճախ կրկնվում են: Դրա պատճառներից մեկն այն է, որ միզուղիներով անցնում է բավական ագրեսիվ հեղուկ՝ մեզը:

Բուժման տարբեր մեթոդների մեջ ուրոլոգիական խնդիրների լուծման մեջ մեծ առավելություն ունի հիրուդոթերապիան՝տզրուկաբուժությունը: Որոշ դեպքերում այն միակ միջոցն է հանդիսանում դրական արդյունքի հասնելու համար: Սովորաբար հիրուդոթերապիան համակցվում է դասական բուժման եղանակների հետ, քանի որ կարգավորելով տեղային մազանոթային շրջանառությունը՝ նպաստում է անտիբիոտիկների և այլ դեղորայքային միջոցների թափանցելիությանը դեպի հիվանդության օջախ:

Հիրուդոթերապիան բուժիչ մեծ նշանակություն ունի խրոնիկական պրոստատիտի ժամանակ: Խրոնիկ պրոստատիտը ուրոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Իրենց առողջ համարող տղամարդկանց 10-15%-ի մոտ առկա է այս հիվանդությունը: Խրոնիկ պրոստատիտի պատճառը շագանակագեղձում ինֆեկցիոն և կանգային պրոցեսներն են, ինչպես նաև տեղային իմունիտետի խիստ անկումը: Դասական բուժման եղանակները հիմնականում պայքարում են միայն ինֆեկցիոն բաղադրիչի դեմ, այդ իսկ պատճառով դրական արդյունք հազվադեպ է լինում: Հիրուդոթերպիան կարգավորում է գեղձում առկա կանգային պրոցեսը, ցուցաբերում հակամիկրոբային,  իմունոխթանիչ ազդեցություն: Հիրուդոթերապիայի վերոնշյալ բազմակի ազդեցության  շնորհիվ հնարավոր է պայքարել նշված բոլոր  խնդիրների դեմ՝ կարգավորելով շագանակագեղձի բնականոն ֆունկցիան:

Այսպիսով Հիրուդոթերապիան հանդիսանում է բուժման անփոխարինելի եղանակ խրոնիկ պրոստատիտի և ուրոլոգիական այլ խնդիրների ժամանակ:

 

Հոդվածի հեղինակ՝    ԱՌափյան