Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Տզրուկները ցավի դեմ

Daily Mail-ի թղթակից Կլաուդիա Քոնելը փորձել է առողջարար նորաձեւության վերջին ճիչը։ «Զգացողությունը, իհարկե, հետաքրքիր է»,- գրում է նա: Այնպիսի զգացողություն է, կարծես ինչ-որ մեկը փորձում է մաքրել իմ ձեռքը փոշեկուլի միջոցով, բայց ես միայն զգում եմ մի սուր ծակոց` կարծես եղինջի դիպած լինեմ: Այժմ ես անցնում եմ տզրուկաբուժության իմ առաջին սեանսը:

Իմ ձեռքին են կպել եւ սարսափելի արագությամբ արյունս են ծծում երկու ճարպոտ, հյութեղ, սեւ տզրուկ: Երբ կես ժամ առաջ նրանք սկսել են իրենց ճաշկերույթը, նրանք հողային որդերի նման բարակ էին: Բայց իմ ձեռքի եւ դաստակի շրջանում շվեդական սեղանի տեսքով թերապիայից հետո նրանք, լցվելով իմ արյունով, չորս անգամ չափերով մեծացել են:

Շվեդ բժիշկ Մարիամ Ռահբարին Մեծ Բրիտանիայում տզրուկաբուժության առաջին մասնագիտացված կլինիկայի ղեկավարն է, որտեղ մեկ ժամյա սեանսն արժե 75 ֆունտ: Նա տզրուկաբուժության մոլի կողմնակից է եւ ինքն էլ ամեն օր բուժվում է իր ցավերից: «Ես շատ տարիներ աշխատել եմ որպես կոսմետոլոգ,- ասել է նա ինձ.- Մի անգամ ես կարդացել եմ մի պատմություն այն մասին, թե ինչպես են վիրաբույժները տզրուկներ օգտագործում արդի ակնաբուժության մեջ արյունահոսքի վերականգնման համար, եւ ես ապշած էի այն բանից, թե ինչպես էին նրանք աշխատում»։

Կան գրեթե 700 տարբեր տեսակի տզրուկներ։ Դրանցից մի մասը ապրում է ցամաքում, մի մասը ծովային են, մի մասն էլ ապրում են քաղցրահամ ջրերում:

Երբ տզրուկները արյուն են ծծում, նրանք բաց են թողնում հակամակարդիչ, արյունը ջրիկացնող քիմիական նյութեր, որոնք նպաստում են արյան անդադար շրջանառությանը:ՑԱՎԻ ԴԵՄ

2011թ., երբ շունը այլանդակել էր շվեդ կնոջը, վիրաբույժները բուժել են նրա վերքերը ավելի քան 300 տզրուկների օգնությամբ:
Շատ այլընտրանքային թերապեւտներ, ինչպես Մարիամը, համոզված են տզրուկների բուժիչ հատկությունների մեջ նույնիսկ այլ հիվանդությունների դեպքում: Կան գիտական հետազոտություններ, որոնց համաձայն տզրուկաբուժությունը օգնում է մի շարք հիվանդություններից բուժվելիս` ներառյալ արթրիթը (հոդաբորբ), գոտեւորող որքինը եւ երակների վարիկոզ լայնացումը:

Մյուսները օգտագործում են նրանց կոսմետիկ միջոցառումների համար, այդ թվում նաեւ 51-ամյա հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը, որը պարբերաբար գնում է Ավստրիա տզրուկաբուժության համար, ինչը իրեն ապահովում է երիտասարդ տեսք:

Կան նաեւ վկայություններ, որ տզրուկները կարող են օգնել միգրենի եւ գլխացավերի ժամանակ` շնորհիվ իրենց թքի մեջ պարունակվող ցավազրկող քիմիական նյութերի:

Ահա թե ինչու եմ ես այցելում Մարիամին: Ես տառապում եմ հաճախակի գլխացավերից, իսկ ցավազրկողները ինձ բացարձակապես չեն օգնում:
Մարիամի մանրէազերծ սպիտակ սենյակները լոնդոնյան Հարլի-սթրիթում սփա-սրահ են  հիշեցնում` բացառությամբ ջրում լողացող տզրուկներով լի ահռելի տարայի: Այն անսպասելի միտքը, որ նրանք սողալու են դեմքիս եւ պարանոցիս վրայով, ինձ չի ուրախացրել: Բայց ինչպես պարզվել էր, տզրուկները նույնպես հիացած չէին այդ մտքից: Մարիամն ինձ արդեն զգուշացրել էր, որպեսզի ես օծանելիք եւ մարմնի քսուքներ չօգտագործեմ, քանի որ դրանց բույրը կարող է վանել տզրուկներին` խանգարելով նրանց ուտել: Ես առավոտյան լոգանք էի ընդունել միայն գոլ ջրով, բայց տզրուկները միեւնույն է հետաքրքրված չէին: Ժամանակին ես բախվել եմ մերժումների, սակայն տզրուկի կողմից մերժված լինելը նվաստացուցիչ էր:

«Երբեմն տզրուկները պարզապես չեն ընդունում մարդուն,- ասում է Մարիամը.- Դա կարող է լինել ձեր շամպունը կամ այն, ինչ դուք կերել եք երեկ երեկոյան, կամ գուցե ձեր արյունը շատ թանձր կամ շատ քաղցր է: Նրանք սիրում են աղի համը, այդ պատճառով նրանց համար քրտնած մարդիկ ամենից լավն են»:

Երբ իմ պարանոցը մերժվեց, Մարիամը փորձեց դնել տզրուկին աջ ձեռքիս: Գրող լինելը նշանակում է դաստակի ձգումներ ունենալ: Մարիամը հավատացնում է ինձ` տզրուկները դա կուղղեն կրկին իրենց ցավազրկող քիմիական նյութերի շնորհիվ:

Տզրուկը բառիс բուն իմաստով խրեց իր ատամները իմ մաշկի մեջ, ինչից հետո նրան միացավ երկրորդը: Քանզի դա իմ առաջին միջոցառումն էր, ինձ թույլատրված էին միայն երկու տզրուկ, քանի որ անսովոր լինելու պատճառով հնարավոր է երկարատեւ արնահոսություն: Մի քանի սեանսներից հետո օրգանիզմը իմունիտետ է ձեռքբերում տզրուկների ցավազրկող նյութի հանդեպ, եւ տզրուկների թիվը աստիճանաբար մեծանում է: Մարիամն ասաց, որ իր մշտական հաճախորդներին նա կցում է 70 տզրուկ մեկ միջոցառման ընթացքում:

ՑԱՎԻ ԴԵՄՄարիամը բացատրում է, որ տզրուկները հերմոֆրոդիտ են, այսինքն ունեն կանացի եւ տղամարդու վերարտադրողական մասեր, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի 300 մանրատամ եւ 3 ծնոտ:

Տզրուկների հեռացումից հետո իմ ձեռքը պինդ կապել են: Մարիամն ասում է, որ առաջին 12 ժամվա ընթացքում ես պետք է պատրաստ լինեմ արնահոսության: Հաջորդ օրը վերքը դեռեւս խոնավ է, սակայն արնահոսությունը կանգ է առել: ՏզրուկներըY-անման հետք են թողել իրենց ատամներով՝ այն այնպիսի տեսք ունի, կարծես ինձ վամպիր է կծել:

Բուժումից երկու շաբաթ անց նշանները դեռ չէին անհետացել, սակայն իմ դաստակը ոչ մի անգամ չի ցավացել:

Ներկա պահին ես գիրք եմ գրում եւ նոթբուքիս վրա ավելի շատ եմ տպում, քան երբևէ, եւ դեռևս ոչ մի նոպա չեմ ունեցել: Ոչինչ:

Հնարավոր է` դա ամենատարօրինակն է բոլոր զուգադիպություններից կամ, գուցե, այդ լպրծուն փոքրիկ մակաբույծներն իրոք մոգական բուժիչ ուժ ունեն: Օրինակ ես համոզված եմ դրանում:

 

NEWS.am Medicine