Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա նոր SAMSUNG Madison R7 սարքով

Շտապե'ք ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա` վահանաձև գեղձի: Հետազոտությունն կատարվում է գերժամանակակից Samsung Medison R7  բարձր զգայունության տվիչներով սարքի միջոցով, հետազոտության արդյունքները կտրամադրվեն CD տարբերակով նույնպես:

 

Սոնոգրաֆիան (հոմանիշներն են ուլտրաձայնային հետազոտությունը, էխոգրաֆիան) օրգանիզմի վրա անցանկալի ազդեցություն չունեցող և միևնույն ժամանակ շատ ինֆորմատիվ մեթոդ է: Անցավ ու անվնաս լինելը հնարավորություն են տալիս այն կիրառել տարբեր տարիքային խմբերում, այդ թվում երեխաների, ինչպես նաև կանանց մոտ հղիության և լակտացիայի շրջանում: Տարիների ընթացքում հավաքված գիտական տվյալները վկայում են այն մասին, որ ուլտրաձայնի ախտորոշիչ քանակները չեն կուտակվում (ի տարբերություն ճառագայթային ազդեցության): Դա թույլ է տալիս հիվանդին հետազոտել բազմաթիվ անգամ՝ դրանց միջև առանց ժամանակային ինտերվալների, ինչը հնարավորություն է տալիս հետազոտվող պրոցեսները դինամիկ կերպով գնահատել


Ուլտրաձայնային հետազոտությունը Հիրուդո Մեդ  բժշկական կենտրոնում իրականացվում է ճառագայթաբանության փորձառու մասնագետի կողմից: Ուլտրաձայնային ախտորոշման ծառայությունում իրականացվում են որովայնի խոռոչի, գինեկոլոգիական, պտղի, սրտի հետազոտություններ, ծայրամասային անոթների դուպլեքս սքանավորում, հենաշարժիչ համակարգի հետազոտություն: