Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ինչպես պահպանել աչքերը

Տեսողությունը մարդու համար թերևս ամենակարևոր զգայարաններից մեկն է: Սակայն գնալով հիվանդությունների աճման և տարածման հոսքից զերծ չեն մնումն նաև աչքերը: Այսօր հայտնի են ակնաբուժական բազմաթիվ հիվանդություններ, որոնց ճիշտ ժամանակին անհրաժեշտ է հայտնաբերել և բուժել, այլապես հետագայում առաջացող հետևանքները կարող են հանգեցնել մինչև իսկ հաշմանդամության:


Ակնաբուժական պրակտիկայում դեռևս հին ժամանակներից կիրառվել և մեծ հաջողություններ է ունեցել տզրուկաբուժությունը՝ հիրուդոթերապիան:


Այդպիսի հիվանդությունների և ախտաբանական վիճակների  թվին են դասվում ցանցաթաղանթում արյան շրջանառության խանգարումը, եղջերաթաղանթի էպիթելաէնդոթելային դիստրոֆիան, գլաուկոման, ներակնային ճնշման բարձրացումը, ցանցաթաղանթի դիստրոֆիան, աչքի այրվածքները, անոթային և բորբոքային ծագման քրոնիկ հիվանդությունները  և այլն:


Գլաուկոմայի առկայության դեպքում տզրուկների տեղադրումից  30-40 րոպե անց անհետանում են աչքերում և քունքերում առկա անտանելի ցավերը,  սրտխառնոցն ու փսխումը, աչքերում՝ մշուշը և բոլոր  այն գանգատները, որոնցով  դիմում են հիվանդները  գլաուկոմայի սուր նոպաների ժամանակ: Հիրուդոթերապիան դրական արդյունք է տալիս գլաուկոմայի տարբեր ձևերի, տեսակների և փուլերի ժամանակ:

 Ինչպես պահպանել աչքերը

Բուժումն իրականացվում է ինչպես միանվագ ՝ ներակնային ճնշման իջեցման համար, այնպես էլ կուրսային՝աչքի հեմո- և հիդրոդինամիկայի լավացման նպատակով, ինչը բերում է տեսողության սրության բարձրացման:


Հիրուդոթերապիան  օգնում է նաև այն դեպքերում,  երբ աչքի այրվածքից հետո կոպերի վրա մնում են կոպիտ սպիեր, ինչպես նաև  այն ժամանակ, երբ աչքն ընդհանրապես դադարում է տեսնել, սակայն պահպանվում է արտահայտված ցավային համախտանիշը:  Տզրուկների շնորհիվ անցնում է ցավային համախտանիշը և կարգավորվում է հյուսվածքների վերականգնումը՝ կանխելով կոպիտ սպիների առաջացումը, իսկ արդեն առկա սպիների դեպքում բերում է դրանց չափերի փոքրացման:


Տեսողական նյարդի նևրիտների բուժման ժամանակ տզրուկների կիրառումը  նպաստում է ցավային զգացողությունների նվազմանը, տեսողության սրության բարձրացմանը, սկոտոմայի չափերի փոքրացմանը, տեսադաշտի լայնացմանը:
Տզրուկները լայորեն կիրառվում են թրոմբոզի և անոթների սպազմի հետևանքով ցանցաթաղանթի  և տեսողական նյարդի անոթների սուր անանցանելիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակների ժամանակ:


Հիրուդոթերապիան լայն կիրառում ունի նաև ակնաբուժական որոշ հիվանդությունների հետվիրահատական շրջանում, օրինակ՝  գլաուկոմայի, կատառակտի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո: Սովորաբար լազերային միջամտությունից հետո ներակնային   ճնշումը բարձրանում է, իսկ բժշկական տզրուկներն այն կարգավորում են:


Տզրուկների կիրառումն ակնաբուժության մեջ իհարկե այսքանով չի սահմանափակվում: Գնալով մեծանում են նրա ցուցումներն ու գրանցված դրական արդյունքներն այս բնագավառում: