Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հիրուդոպլաստիկա կամ տզրուկաբուժությունը կոսմետոլոգիայում

Դեռ հնուց տզրուկներն օգտագործվել են ոչ միայն բուժման համար, այլ նաև որպես միջոց, որը օգնում է հանել հոգնածությունը, լավացնում մաշկի գույնը, ավելացնում աչքերի փայլը օրինակ պարահանդեսից առաջ: Տոնահանդեսից առաջ ազնվազարմ տիկնայք ականջների հետևը տզզրուկներ էին դնում, ինչը նրանց հատկապես գրավիչ էր դարձնում և ուժ տալիս պարել մինչև առավոտ:


Փարավոնի դամբարանի պատերին տզրուկներ են պատկերված: Լեգենդի համաձայն այն ժամանակվա ամենագեղեցիկ կինը՝ Կլեոպատրա թագուհին, տզրուկներ էր օգտագործում:


Այսօր տզրուկի թքի ազդեցությունը մանրամասն ուսումնասիրված է: Կծոցի ժամանակ արյան մեջ ներմուծվող գեղձի արտազատուքը մարդու օրգանիզմի և ընդհանուր ինքնազգացողության վրա զարմանալի ուժեղ ազդեցություն է ունենում:


Տզրուկաբուժության շնորհիվ մաշկը նորանում է, դառնում առաձգական, հարթ և փափուկ: Տզրուկի գեղձի յուրահատուկ արտազատուքը բարելավում է արյունատար անոթների վիճակը, անցկացնում այտուցվածությունն ու բորբոքումը, մաշկը բջջային մակարդակով մաքրվում է և երիտասարդանում, ինչը հատկապես արդիական է խնդիրներով և թոշնած մաշկի համար: Բավականին հայտնի է նաև նրանց կիրառումը սպիների ներծծման, բշտիկացանի դեմ պայքարի ժամանակ:


Այս ամենը բացատրվում է բժշկական մակարդակով: Տզրուկի գեղձի արտազատուքը հակաբորբոքիչ ազդեցություն ունի, բարձրացնում է շրջակա միջավայրի նկատմամբ մաշկի դիմադրողականությունը, ներծծվում են միկրոթրոմբները, հյուսվածքները հարստանում են թթվածնով, ինչն էլ իր հերթին նպաստում է երիտասարդացմանը:


Տզրուկաբուժությունը ինչպես մնացած ոլորտներում, կոսմետոլոգիայում ևս համալիր մոտեցում է պահանջում, ուստի գտեք այնպիսի մասնագետ, որին դուք վստահում եք:


Այսօր բազմաթիվ կոսմետոլոգիական ծառայություններ կան, սակայն չնայած դրան, տզրուկաբուժությունը համարվում է մաշկը ձգելու այլընտրանք, դրան գումարած նաև ոչ մի բանի հետ չհամեմատվող երիտասարդացման արդյունք: Այստեղից էլ ծագել է օգտագործման նոր գիծը՝ հիրուդոպլաստիկան:


Տզրուկաբուժությամբ մասնագետի աշխատանքի արդյունքը ո՛չ միայն դեմքի գեղեցիկ մաշկն է, այլև օրգանիզմի ընդհանուր մաքրվելը, առողջացումն ու երիտասարդացումը: