Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հարց / պատասխան


Lilit  (30.03.2014)

Բարև Ձեզ: Տզրուկները ունեն բուժիչ ազդեցություն գաստրիտի և էրոզիայի դեպքում: Բայց նախորոք պետք է բացառել արյունահոսության ռիսկը: Համեցեք կոնսուլտացիայի, որն անվճար է: Բուժման հետագա ընթացքը կորոշվի կոնսուլտացիայից հետո:

 
Վիկա Արզումանյա  (04.03.2014)

Ողջույն: Մեր կենտրոնում գրանցվել են միգրենի բուժման  բազաթիվ դրական արդյունքներ տզրուկների կիրառմամբ: Կուրսի տևողությունը և տզրուկների քանակը տարբեր հիվանդների մոտ տարբեր է: Միջին տվյալներով յուրաքանչյուր սիանսի ժամանակ կիրառվում են 2-4  տզրուկներ, իսկ սիանսների քանակը 6-12:

 
Հեղինե  (28.02.2014)

Երկու ուղղություններն էլ կիրառվում են միգրենի բուժման ժամանակ: Ի տարբերություն ասեղնաբուժության, որի ազդեցությունը պայմանավորված է ռեֆլեկտոր մեխանիզմով, տզրուկաբուժության ժամանակ միաժամանակ գործում են և՛ ռեֆլեկտոր, և՛ հումորալ, և՛ մեխանիկական մեխանիզմները: Կողմնորոշվելու համար անհրաժեշտ է նախևառաջ այցելել բժշկի մոտ՝ կոնսուլտացիայի: Այն մեր մոտ անվճար է իրականացվում: Համեցեք:

 
Alina  (13.02.2014)

Բարև Ձեզ: Հարգելի Ալինա ինչպիսի՞ հետքերի մասին եք Դուք հարցնում: Ինչի՞ հետևանքով են առաջացել հետքերը:

 
Մարիաննա  (04.02.2014)

Բարև Ձեզ: Բուժման արժեքը կախված է օգտագործվող տզրուկների քանակից: Կախված հիվանդության փուլից և հիվանդի վիճակից՝ կարող են կիրառվել տարբեր քանակությամբ տզրուկներ: Բուժման կուրսի տևողությունը նույնպես անհատական է՝ կախված հիվանդի վիճակից և բուժման արդյունքներից: Միջին վիճակագրական տվյալներով բուժման կուրսը բաղխացած է 6-12 սիանսներից, յուրաքանչյուր սիանսի ժամանակ կիրառվում են 4-8 տզրուկ: Յուրաքանչյուր տզրուկի արժեքը 1200 դր, է:

 
Anna  (29.01.2014)

Ողջույն: Բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության վաղեմությունից, փուլից: Վաղ հայտնաբերման դեպքում տզրուկները ցուցաբերում են մեծ էֆեկտիվություն: Ժամանակի ընթացքում պրոցեսն ավելի կայուն է դառնում բուժման նկատմամբ, բայց ամեն դեպքում ունենում ենք դրական տեղաշարժ: Բուժման տևողությունը խիստ տարբեր է հիվանդների համար, դրա հետ կապված տարբերվում է նաև բուժման արժեքը: Այցելեք մեր բժշկական կենտրոն անվճար խորհրդատվության: Մանրամասները կպարզվեն տեղում: Շնորհակալություն:

 
Эллина  (27.01.2014)

Ողջույն: Պրոստատի ադենոմայի բուժումը տզրուկներով ունի բարձր էֆեկտիվություն: Մենք մեր կենտրոնում գրանցել ենք բազմաթիվ դրական արդյունքներ: Մանրամասների համար կարող եք այցելել մեր կենտրոն կամ զանգահարել մեզ: Շնորհակալություն:

 
Marianna  (16.10.2013)

Այս դեպքում՝ կախված հիվանդության աստիճանից, մենք տզրուկաբուժությունը կիրառում ենք մոնոթերապիայի, կամ համակցված թերապիայի ձևով: Հրավիրում ենք Ձեզ մեր կենտրոն անվճար խորհրդատվության, որից հետո կորոշվի բուժման մոտեցումը: Շնորհակալություն:

 
Լիլիթ  (17.09.2013)

Դժվար է միանշանակ պատասխանել: Տզրուկների միջոցով դրական տեղաշարժ ակնկալում ենք, բայց լրիվ վերականգնման համար երկարատև և բազմակողմանի աշխատանք է պահանջվելու:

 
Կարեն Ստեփանյան  (08.07.2013)

Տզրուկաբուժության սենասից հետո բժիշկները նշում են, որ հիվանդի մոտ իջնում է այտուցվածությունը և նվազում են ոտքերում ցավերը: Պետք է հիշել, որ տզրուկաբուժությունը վսյրկենական արդյունք չի տալիս, ցանկալի է տարեկան  2-3 անգամ անհրաժեշտ է

անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս:

 

ՄԻջինը մի կուրսը կազմում  է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, որոշ ժամանակ անց կուրսը կրկնել: Երակների վարիկոզային լայնացման դեպքում մասնագետը տզրուկներին կպցնում է  շախմատային հերթականությամբ երակի լայնքով: Ոչ մ ի դեպքում տզրուկը երակի վրա չի դրվում, այլ միայն նրանից մեկ սմ հեռավորության վրա: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որ տզրուկներ դնի ուսյալ հմուտ մասնագետը:

« « 1 2 3 » »