Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

 

Կոսմետոլոգիան հունարենից թարգմանաբար նշանակում է դեմքը և մարմինը զարդարելու և խնամելու արվեստ՝ դրանց առավել գրավչություն հաղորդելու նպատակով: Բժշկական կոսմետոլոգիան այս նպատակով օգտագործում է ո՛չ միայն կոսմետիկ միջոցներ, այլ նաև ֆիզիոթերապևտիկ, վիրաբուժական և այլ մեթոդներ:


Ժամանակակից բժշկական կոսմետոլոգիան հիմնարար գիտելիքներ է կուտակում ո՛չ միայն հիգիենայի, դեմքի և մաշկի ճիշտ խնամքի հարցերով, այլև բժիշկների լայն կողմնորոշում է պահանջում դերատոլոգիայի, միկոլոգիայի, վիրաբուժության, ֆիզիոթերապիայի, դեղագիտության, բժշկական էսթետիկայի հարցերով:


Երիտասարդ պահպանվելու համար հնարավոր չէ հույսը միայն պլաստիկ վիրաբույժների վրա դնել: Սեփական առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, հոգեկան հավասարակշռության և կյանքը կենսուրախ ընդունելու ձգտումը հենց երիտասարդությունն է: Անհրաժեշտ է հասկանալ, որ Ձեր կյանքի ամենամեծ արժեքը հենց Դու՛ք եք, Ձեր ներքին և արտաքին գեղեցկությունը, ինչը պահպանելուն կօգնեն բժիշկ-կոսմետոլոգները:

Բժշկական կենտրոնում գործում է կոսմետոլոգիայի կաբինետ, որտեղ բազմափորձ բժիշկ-կոմետոլոգը զբաղվում է դեմքի հետ կապված տարբեր խնդիրներով:

 

Իրականացվում են հետևյալ ծառայությունները.

 

մաշկի խնամք,
մաշկափոխանակում (peeling),
դեմքի մերսում,
կնճիռների հարթեցում,
երիտասարդեցնող դիմակներ,
էպիլյացիա,
հիրուդոպլաստիկա: