Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Քրոնիկ ռինիտի բուժումը տզրուկներով

Այսօր վազոմոտորային ռինիտն ու նավթիզինային կախվածության ռինիտը բավականաչափ տարածված հիվանդություններ են: Հաճախ քրոնիկ ռինիտը շփոթում են քրոնիկ հայմորիտի հետ,  քանի որ և բողոքները, և ռենտգենային պատկերը նույնն են:

 

Այսօրվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերոդ մեծահասակ օգտագործում է անոթները նեղացնող տարբեր ցողացիրներ կամ քթի կաթիլներ: Նրանք բոլորը բողոքում են քթի դժվարացած շնչառությունից, քթից արտադրությունից, հոտառության նվազումից: Դրանք առաջ են գալիս օրգանիզմի տարբեր խնդիրներ ունենալու արդյունքում, որոնք ազդում են անոթների վրա՝ ընդհանրապես և քթի խոռոչի վրա՝ մասնավորապես: Պատճառներից կարող են լինել ալերգիան, վեգետո-անոթային դիստոնիան, որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, աղտոտված օդը, շրջակա միջավայրի ջերմաստիճանի տատանումները, և, կախված ռինիտի առաջացման պատճառից, կոչվում էն՝ ալերգիկ, հորմոնալ, դեղամիջոցային և այլն: Բոլորի էությունը նույնն է՝ քթանցքի անոթների տոնուսի խախտում:


Ինքնին ռինիտը ծանր հիվանդությոն չէ, սակայն բավականաչափ անհարմարություններ է պատճառում: Դժվարանում է շնչառությունը, պատահում է, որ քթային շնչառությունը լիովին փակվում է քթի խոռոչի լորձաթաղանթի խիստ այտուցվածության հետևանքով: Բացի այդ, ռինիտը կարող է լինել խռմփացնելու, վատ քնի, գլխացավերի առաջացման, փռշտալու,  քնկոտության, քթի խոռոչում չորության և քորի զգացողության պատճառ:  Այն կարող է հանգեցնել նաև հայմորիտի, քթի պոլիպների, սինուսիտի, երրորդ ականջի բորբոքման պատճառ: 

 
Պաշտոնական բժշկությունն առաջարկում է նշված խնդրի բուժման հետևյաօլ միջոցները.


Քթի խոռոչի լվացում, որը նպաստում է քթի խոռոչում կուտակված լորձի և մանրէների հեռացմանն ու այտուցվածության նվազեցմանը:


Դեղորայքային բուժում. ֆիզիոպրոցոդուրաներ, հակաբակտերիալ և հակահիստամինային դեղամիջոցների ընդունում, ինհալյացիաներ, քթի կաթիլներ:


Վիրահատական միջամտություն. լազերային կամ ռադիոալիքային վիրաբուժություն, կրիոթերապիա՝ քթային շնչառության վերականգնման նպատակով քթի լորձաթաղանթի ծավալի նվազեցում:


Ցավոք, նշված  մեթոդները խնդիրը չեն լուծում: Մարդը կամ ձեռք է բերում նավթիզինային կախվածություն, կամ, որոշելով դիմել վիրահատության, որոշ ժամանակ ապրում է նորմալ, հետո ռինիտը կրկնվում է:


Ռինիտների դեպքում տզրուկաբուժությունը իրավիճակից ելք է: Տզրուկի ճիշտ կպցնելու արդյունքում լավանում է արյան կազմն ու անոթների վիճակը ո՛չ միայն քթի խոռոչում, այլ ամբողջ օրգանիզմում: Բացի այդ, ինչպես պրակտիկան ցույց է տալիս, տզրուկաբուժության արդեն երկրորդ սեանսի ժամանակ կարելի է հասնել մի քթանցքի ազատ շնչառության, երրորդ սեանսի ժամանակ՝ երկուսում էլ:   Տզրուկաբուժության արդյունքում իջնում է քթի այտուցվածությունը, բարելավվում է անոթների և մազանոթների  վիճակը, տեղի է ունենում հակաբորբոքիչ ազդեցութուն: Քթով սկսում են ազատ շնչել, անցնում են գլխացավերը, վերականգնվում է հոտառությունը, քունը: