Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

 

 Ինչու°մն է հիրուդոթերապիայի արդյունավետությունը


Ինչպե°ս է բուժում տզրուկը

 

Հիրուդոթերապիայի շատ պատկառելի տարիքից (ավելի քան երեք հազար տարի) ելնելով՝ մարդու օրգանիզմի վրա տզրուկների բուժական ազդեցությանը դժվար է կասկածել: Հիրուդոթերապիայի միջոցով մի շարք հիվանդությունների արդյունավետ բուժումը բացատրվում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի տեսակետից:
Բուժական արդյունքը ստացվում է երեք ուղղության՝ ռեֆլեքսային, մեխանիկական և կենսաբանական ազդեցության շնորհիվ:

 

Ինչպե°ս է բուժում տզրուկը

Ռեֆլեքսային ազդեցություն
Տզրուկի խայթած տեղը միշտ համընկնում է կենսաբանորեն ակտիվ կետերին: Բժիշկը տզրուկին միայն համապատասխան գոտի է ուղղորդում, իսկ հետո արդեն տզրուկն է որոշում իր կպչելու տեղը: Հենց այդ տեղն էլ համընկնում է հիվանդ օրգանի կամ համակարգի կենսաբանորեն ակտիվ կետին: Ըստ էության, սա նույն ասեղնաբուժությունն է, բայց արդեն «կենդանի» ասեղներով: Սակայն տզրուկն օրգանիզմի համար ասեղից ավելի արդյունավետ է. թքի հետ այն նաև ֆերմենտներ է արտազատում: Այսպիսով, այն նպաստում է օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմի գործարկմանը:


Մեխանիկական ազդեցություն
Տզրուկների օգնությամբ բեռնաթափվում է տեղային արյան շրջանառությունը: Տզրուկը մազանոթային մակարդակով է «աշխատում»: Այսպիսով. լավանում է միկրոշրջանառությունը և հյուսվածքներում դիֆուզ (շարժուն) փոխանակությունը, վերանում է այտուցվածությունը:

 

Կենսաբանական ազդեցություն
Գլխավոր բուժական արդյունքը կայանում է ոչ թե արյուն հանելու հաշվին, այլ թքի հետ ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր օրգանիզմ ներմուծելու հաշվին: Դրանց՝ օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցության ուժը, իրոք, զարմանալի է: Ընդ որում, տզրուկի կողմից արտազատված նյութերը ոչ թե տեղային ազդեցություն ունեն, այլ ազդում են ողջ օրգան-համակարգի վրա և նպաստում դրա կարգավորմանը:
Կենսաբանորեն ակտիվ նյութերը, հայտնվելով արյան մեջ, մարդու օրգանիզմի վրա 30-ից ավելի բուժական ազդեցություն են ցուցաբերում, ինչպես,օրինակ.

  •  հակամակարդող (նվազեցնում են արյան մակարդումը),
  •  թրոմբոլիտիկ (լուծում են արդեն առկա թրոմբները),
  • հակաիշեմիկ (կարգավորում են հյուսվածքների և օրգանների արյան մատակարարումը),
  • հակահիպոտոքսիկ (օգնում են հազթահարել հյուսվածքների և օրգանների թթվածնային անբավարարությունը),
  • հակագերճնշումային (կարգավորում են արյան ճնշումը),Հիրուդո Մեդ բժշկական կենտրոնում
  • հակաբորբոքային,
  • հակաայտուցային,
  • ռեգեներացնող,
  • լիպոլիտիկ (ճեղքում են ճարպային կուտակումները),
  •  մանրէականգ (հակաբիոտիկի նման ազդում են բորբոքում առաջացնող միկրոօրգանիզմների վրա),
  • ցավազրկող (ինչպես տզրուկի կպնելու տեղում, այնպես էլ ողջ օրգանիզմի վրա),
  •  արյունականգ (հեմոստատիկ),
  •  կենսաէներգետիկ,
  •  իմունախթանիչ,
  • վերականգնող. միկրոշրջանառությունը, անոթների պատերի թափանցելիությունը, գրգիռների նյարդամկանային փոխանցումը և այլն:

Ո°ր հիվանդություններն են բուժվում տզրուկներով

 Քիչ հիվանդություններ կան, որոնք տզրուկներով չեն բուժվում: Ընդ որում, այնտեղ, որտեղ դեղերն ու ֆիզիոթերապիան անզոր են, օգնում է հիրուդեթերապիան:

1.    Հիպերտոնիան, աթերոսկլերոզը, ստենոկարդիան, տարաբնույթ նեյրոցիրկուլյար դիստոնիաները նահանջում են այս որդերի առաջ: Տզրուկները ո՛չ միայն կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, ինչն արդիական է հիպերտոնիայի և դիստոնիայի ժամանակ, այլև կաթվածի և ինֆարկտի դեմ, որպես հզոր հակամակարդիչ, արդյունավետ կանխարգելիչ են: Տզրուկներն արդյունավետ են նաև շունտավորումից հետո:


2.    Թութք, վարիկոզ, տրոֆիկ խոցեր, թրոմբոֆլեբիտ. այստեղ ևս կօգնեն տզրուկները, կփրկեն վիրահատությունից՝ դրանց արտազատուքի թրոմբոլիտիկ, արյունը նոսրացնող ազդեցության շնորհիվ: Կլավանա արյան շրջանառությունը, այտուցները կպակասեն, թրոմբոզի առաջացման հավանականությունը կնվազի:

 

                                        ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ


3.    Արգանդի քրոնիկ բորբոքային գործընթացներ, ձվարանների կիստաներ, արգանդի միոմա, վուլվովագինիտ, արգանդի վզիկի էրոզիաներ, էնդոմետրիոզ, դաշտանային ցիկլի և կլիմաքսի խանգարումներ, անպտղություն. այս բոլոր գինեկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ հիրուդոթերապիան ապացուցել է իր կարողությունը:


4.    Ցրուկներից չպետք է խուսափեն նաև տղամարդիկ. դրանք կօգնեն բուժել պրոստատիտը, շագանակագեղձի ադենոման, միզաքարային հիվանդությունը, պիելոնեֆրիտը և երիկամների այլ հիվանդություններ, ինչպես նաև երկրորդային անպտղությունը, որտեղ անզոր է դեղորայքային բուժումը:


5.   Ցելուլիտ, սպիներ, պատանեկան ակնե, դեմքի անառողջ գույն. այս խնդիրները ևս կարելի է լուծել տզրուկներով: Տզրուկներն իրենց թքի յուրահատուկ բաղադրության շնորհիվ մեծ հաջողություն ունեն նույնիսկ կոսմետոլոգիայում. չէ՞ որ մաշկի բջիջների մեջ թքի բաղադրիչների ակնթարթային անցումն ապահովում է դրա թարմացումը, ամրությունը և ճկունությունը, և արդյունքում՝ գեղեցկությունը

 

                                      ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Կոսմետոլոգիա ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Կոսմետոլոգիա
                                         


6.    Հիշողության լավացումը, աշխատունակության բարձրացումը, օրգանիզի էներգիայի վերականգնումն ու անքնության բուժումը հնարավոր կդառնա հիրուոդոթերապիայի արդյունքում::


7.    Կանգային երևույթների առաջացման մեծ հավանականություն ունեցող հիվանդների համար հիրուդոթերապիան ուղղակի անհրաժեշտություն է: Այս խնդրի առաջացմանը նպաստում են նստակյաց ապրելակերպը, մշտապես սթրեսներիի ենթարկվելը:

 

8.  Օստեոխոնդրոզներ, ռադիկուլիտներ, լյումբագո, ռևմատիզմ, միոզիտ, ռևմատոիդ արթրիտ, արթրոզ, միջողային սկավառակների ճողվածքներ, ոսկրերի և հոդերի վնասվածքաբանական ախտահարումներ. այս բոլոր հիվանդությունների ժամանակ անփոխարինելի օգնություն կցուցաբերեն տզրուկները՝ ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային ազդեցությունների շնորհիվ:

 

                                    ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ

 

9.  Տզրուկների կիրառումից նահաջում են դիաթեզը, պոդագրան, մաշկային հիվանդությունները՝ ֆուրունկոլոզը, պզուկները, փսորիազը, նեյրոդերմիտը, նույնիսկ կարմիր գայլախտը:

 

                      ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլխացավի դեպքում ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլխացավի դեպքում ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլխացավի դեպքում

 

10.   Ցելուլիտ և ճարպակալում ունեցող մարդկանց համար տզրուկները պարզապես անհրաժեշտություն են, քանի որ դրանց թքումգտնվող լիպոլիտիկ ֆերմենտները ո՛չ միայն մասնակցում են ճարպի քայքայմանը, այլև այս գործընթացում գլխավոր դերակատարում ունեն:


11.    Գլխացավերից, միգրենից, անքնությունից, գլխապտույտներից, նևրոզներից, թքային նյարդերի նևրիտից և նույնիսկ էպիլեպսիայից նույնպես փրկում են տզրուկները՝ լավացնելով միկրոշրջանառությունը և, հետևաբար, հյուսվածքների թթվածնային մատակարարումը:


12.    Անմասն չեն մնում՝ լեղաքարային հիվանդությունը, գաստրիտները, խոլեցիստիտները, պանկրեատիտը, ցիռոզը, փորկապությունը, կոլիտները, մարսողության հետ կապված այլ խնիդրները:

ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլաուկոմա
13.    Ո՛չ միայն գլաուկոման և աչքի բորբոքային հիվանդություններն են բուժվում հիրուդոթերապիայով, այլև՝ աչքերի վնասվածքները:

  

14.    Սրանք ակտիվորեն պայքարում են էնդոկրին հիվանդությունների՝ դիաբետի և վահանաձև գեղձի հիվանդությունների դեմ:

 

15.    Կիրառվում են քիթ-կոկորդ-ականջ օրգանների կանգային երևույթների և բորբոքային հիվանդությունների (հայմորիտ, օտիտ), ինչպես նաև ստոմատոլոգիական հիվանդությունների՝ պարոդոնտոզի, ստոմատիտի, գինգիվիտի ժամանակ:

 

                                               
                                                   

 

16.    Լիարժեք պատկեր ստանալու համար վերոնշյալներին ավելացնենք, որ դրանք օգնում են օրգանիզմին արագ վերակագնվել նաև վնասվածքներից, հեմատոմաներից և կոտրվածքներից հետո, որը կայանում է ցավազրկման և այտուցվածության նվազեցման մեջ:


Ու՞մ են հակացաուցված տզրուկները.

  •  հղիներին (վերապահումներով),
  •   կայուն հիպոտոնիկներին,
  •  հեմոֆիլիայով հիվանդներին,
  •  անեմիայի ծանր աստիճանի ժամանակ,
  •  անհատական անհանդուրժողականության դեպքում:

 

Հիրուդո Մեդ բժշկական կենտրոնում բժշկական տզրուկների օգնությամբ բուժում են հետևյալ հիվանդություննուները.

 

հիպերտոնիկ հիվանդություն, գլաուկոմա, հայմորիտ,
երակների վարիկոզ լայնացում, հետինֆարկտային վիճակ,
թրոմբոֆլեբիթ, տրոֆիկ խոցեր, հետինսուլտային վիճակ,
պրոստատիտ, ադենոմա, թութք, սրտային անբավարարություն,
էնդոմետրիոզ, էրոզիաներ, նեյրոդերմիտ, փսորիազ,
միոմա, մաստիտ, ռադիկուլիտ, միգրեն,
բրոնխիալ ասթմա, դիմային նյարդի բորբոքում:

 

 

   
 

Այսօր յուրաքանչյուր հինգերորդ կինը և իններորդ տղամարդը տառապում են երակների վարիկոզ լայնացմամբ, որոնցից յուրաքանչյուր չորրորդն այնպիսի բարդացումներ ունի, ինչպիսիք են թրոմբոֆլեբիտը և թրոմբային խոցերը: Ի՞նչպես պայքարել դրա դեմ: Բուժումն արդյո՞ք հնարավոր է առանց վիրահատական միջամտության:  Այս հարցերին պատասխանում է բժիշկ-հիրուդոթերապևտ Փառանձեմ Արամայիսի Մովսիսյանը...

   

Տզրուկաբուժություն

 

Տզրուկաբուժությունը բնաբուժության ուղղություններից մեկն է, որի ժամանակ կիրառվում է բժշկական տզրուկը: Վերջինս մեր օրգանիզմի վրա ազդում է մի քանի մեխանիզմներով...

Կարդալ ավելին..

.

 

Տզրուկաբուժությունը շագանակագեղձի բորբոքման ժամանակ


Բժշկական տզրուկներն օգնում էին դեռ եգիպտական փարավոններին, բուժման այսպիսի մեթոդից չէին հրաժարվում նաև հնագույն շրջանի մեծագույն բժիշկներ Հիպոկրատն ու Ավիցեննան, ժամանակի ընթացքում բուժարարներն ու բժիշկները սկսեցին նրանց կիրառել յուրաքանչյուր հիվանդության դեպքում, ընդ որում՝ միաժամանակ...

 

Կարդալ ավելին...

 

   

Տզրուկների կիրառումը գինեկոլոգիայում


Աշխատանքով, գործերով և խնդիրներով ծանրաբեռնված սթրեսային մեր օրերում երիտասարդ կանայք և աղջիկները հաճախ բախվում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ արգանդի միոման, բշտերը, էնդոմետրոիոզը, ցավոտ մենստրուացիաները, կպումները, կլիմաքսային համախտանիշը...

Կարդալ ավելին...


Տզրուկները որպես  թութքի բուժման միջոց


Այսօր թութք (հեմոռոյ) բառը մտել է խոսակցական լեզվի մեջ որպես «խնդիր ունենալ» բառի կոպիտ հոմանիշ: Սակայն պատահական չէ, որ հենց այդ «խնդիրն» է դարձել այդքան տարածված: Դեպքերի մեծամասնության ժամանակ նրա մասին այնպես հեշտոությամբ չեն ասում, ինչպես, օրինակ, խոցի դեպքում: Այնուամենայնիվ, թութքով տառապող մարդկանց տոկոսը բավականին մեծ է...

Կարդալ ավելին...

 

   

Տզրուկների կիրառումը  երակների վարիկոզ լայնացման ժամանակ


Վարիկոզը՝ երակների վարիկոզային (հանգուցավոր) լայնացումը կամ վարիկոզային հիվանդությունը, հիվանդություն է, որը մեր օրերում հանդիպում է ոչ միայն մեծահասակների, այլ նաև․․․

Կարդալ ավելին.. 


Քրոնիկ ռինիտի բուժումը տզրուկներով


Այսօր վազոմոտորային ռինիտն ու նավթիզինային կախվածության ռինիտը բավականաչափ տարածված հիվանդություններ են: Հաճախ քրոնիկ ռինիտը շփոթում են քրոնիկ հայմորիտի հետ, քանի որ և՛ բողոքները, և՛ ռենտգենային պատկերը նույնն են: Այսօրվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերոդ մեծահասակ...

Կարդալ ավելին...


   

Տզրուկների կիրառումը կոսմետոլոգիայում


Դեռ հնուց տզրուկներն օգտագործվել են ո՛չ միայն բուժման համար, այլ նաև միջոց, որն օգնում է հանել հոգնածությունը, լավացնում է մաշկի գույնը, ավելացնում աչքերի փայլը, օրինակ, պարահանդեսից առաջ: Տոնահանդեսից առաջ ազնվազարմ տիկնայք ականջների հետևը տզզրուկներ էին դնում, ինչը նրանց հատկապես գրավիչ էր դարձնում և ուժ տալիս...

Կարդալ ավելին...

Արդյո՞ք մնում են սպիներ տզրուկի կծելուց

Շատ կանայք չեն ցանկանում բուժվել տզրուկներով, քանի որ վախենում են, որ կծած տեղում սպիներ կմնան: Արդյո՞ք դա այդպես է: Այո', իրոք սպիներ մնում են: Իրականում դրանք սպիտակ փոքր կետեր են, որոնք ժամանակի ընթացքում կարող են անցնել, սակայն կարող են և մնալ, հատկապես, եթե ձեր մաշկը հակված է կոլոիդային սպիների...

Կարդալ ավելին...