Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հարց / պատասխան


Նարինե  (14.09.2014)

Բարև Ձեզ: Նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել կոնսուլտացիա, ինչը մեր կենտրոնում անվճար է: Այնուհետեև հնարավոր են որոշ լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ կախված կոնկրետ իրավիճակից: Օր․՝ Արյան ընդհանուր անալիզ, կոագուլոգրամմա, ոտքերի անոթների դուպլեքս հետազոտություն և այլն, որոնք ևս հնարավոր է իրականացնել մեր կենտրոնում: Համեցե՛ք:

 
Անահիտ  (05.09.2014)

Գրանցված են բազմաթիվ դեպքեր, երբ տզրուկաբուժության կիրառմամբ բուժական մեծ էֆեկտիվություն ենք ունեցել խորանիստ անոթների թրոմբի բուժման ժամանակ: Սակայն հաշվի առնելով այն, որ խորանիստ անոթների թրոմբը բավական մեծ վտանգ է իրենից ներկայացնում, անհրաժեշտ է ցուցաբերել մեծ զգոնություն բուժման ամբողջ ընթացքում, ինչպես նաև դինամիկ հետևել թրոմբի կառուցվածքային փոփոխություններին դուպլեքս հետազոտությամբ:

 
Նարինե  (26.07.2014)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական տզրուկները, իրենց ֆերմենտային կազմով պայմանավորված, օժտված են անոթների  կառուցվածքի վերականգնողական մեծ հատկություններով՝  ապա շատ հաճախ բավական փոփոխված և արտաքինից  երևացող անոթները հետ են վերադառնում իրենց բնականոն կառուցվածքին: Սակայն կախված հիվանդության փուլից, հնարավոր են դեպքեր, երբ կառուցվածքային փոփոխություններն անդարձելի լինեն․․․ Այդպիսի դեպքերում մաքսիմալ էֆեկտի դժվար է հասնել: Այդ իսկ պատճառով նախընտրելի է բուժումը սկսել հիվանդության ավելի վաղ փուլերում, երբ փոփոխությունները դարձելի են:

 
Արտակ  (27.05.2014)

Ողջույն: Այո, հնարավոր է: Տզրուկները կարգավորում են բջջային նյութափոխանակությունը, մազանոթային արյան շրջանառությունը, հյուսվածքների սնուցումը: Այս ամենի շնորհիվ վերնամաշկի մահացած բջիջները ներդաշնակորեն փոխարինվում են նոր բջիջներով՝ առանց կերատինային խցանների առաջացման: Իհարկե, բուժման հաջողությունն ու էֆեկտիվությունը կախված է նաև պրոցեսի փուլից: Ինչքան վաղ հայտնաբերվի և սկսվի բուժումը, այնքան ավելի արդյունավետ այն կլինի: Խրոնիկ պրոցեսները ավելի երկարատև բուժման կարիք են ունենում:

 
Nara  (10.05.2014)

Բարև Ձեզ: Զեր ներկայացրած գանգատները կարող են վկայել ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության մասին: Հիվանդության սկզբնական փուլերում ոտքերում լինում են ցավ, հոգնածության զգացում: Որպեսզի պրոցեսը չխորանա, անհրաժեշտ է հնարավորինս վաղ հետազոտվել և բուժվել: Մեր բժշկական կենտրոնում հնարավոր է իրականացվնել թե՛ հետազոտումը, և թե՛ բուժումը: Բուժման մեթոդը տզրուկաբուժությունն է: Այցելեք ՀիրուդոՄեդ բժշկական կենտրոն, անցեք կոնսուլտացիա, որն անվճար է, որից հետո կպարզվի բուժման հետագա տակտիկան:

 
Կարինե  (06.05.2014)

Ողջույն: Տզրուկաբուժությունը արդյունավետ է արթրիտի ժամանակ: Այն մեղմում է ցավը, բորբոքային պրոցեսը, այտուցվածությունը և այլն: Կախված պրոցեսի փուլից, հիվանդության վաղեմությունից՝ պրոցեդուրաների քանակը և կիրառվող տզրուկների քանակը տարբեր են լինում: Հետևաբար տարբեր է լինում նաև բուժման տևողությունը: Առաջարկում եմ այցելել մեր կենտրոն կոնսուլտացիայի, որն անվճար է, որից հետո կորոշվի բուժման սխեման:

 
Marikyan Tatev  (02.05.2014)

Ողջույն: Խորհուրդ կտամ միջդաշտանային շրջանում անցնել տզրուկաբուժության կուրս: Այն կարգավորում է արգանդում և հավելումներում արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ բարելավվում է նախադաշտանային ցավային համախտանիշը: Մեր կենտրոնում կարող եք անցնել նաև ասեղնաբուժության կուրս, որը ռեֆլեկտոր մեխանիզմով ևս կարող է օգնել այդ խնդիրը լուծելու համար: Այցելեք Հիրուդո Մեդ բժշկական կենտրոն, որտեղ կանցնեք անվճար կոնսուլտացիա:

 
Անի  (22.04.2014)

Ողջույն: Նման կլինիկայով կարող է ընթանալ թութքը կամ հետանցքի ճաքը: Անհրաժեշտ է նախևառաջ ճշտել դիագնոզը: Եթե շոշափում եք նաև արտանկած հանգույցներ՝ արդեն խոսքը գնում է թութքի մասին: Հստակ չեմ կարող պատասխանել վաննաների համար, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ վաննաների մասին է խոսքը: Իհարկե, բուժիչ այդպիսի նշանակումներ կան: Մեր կողմից խորհուրդ կտանք կիրառել տզրուկներ, որոնք թե՛ թութքի, թե՛ ճարի դեպքում ունեն բուժիչ մեծ նշանակություն: Կոնսուլտացիան մեր կենտրոնում անվճար է: Համեցեք:

 
Арман  (20.04.2014)

Բարև Ձեզ: Բուժման արժեքը կախված է պրոցեդուրաների  և կիրառվող տզրուկների քանակից, որը պրոցեսի փուլից ու հիվանդի վիճակից կախված՝ կարող է փոփոխվել: Միջին հաշվով անցկացվում է 6-8 պրոցեդուրա, յուրաքանչյուր պրոցեդուրայի ժամանակ կիրառելով4-6 տզրուկ: 1 տզրուկի արժեքը 1000 դր է, որին գումարվում է 2000 դր սպասարկման համար/1 պրոցեդուրան/: Կոնսուլտացիան բժշկի կողմից անվճար է:

 
Սուսաննա  (05.04.2014)

Բարև Ձեզ: Ցանկալի է տարեկան  2-3 անգամ  անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս:

 ՄԻջինը մի կուրսը կազմում  է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, որոշ ժամանակ անց կուրսը կրկնել: Երակների վարիկոզային լայնացման դեպքում մասնագետը տզրուկներին կպցնում է  շախմատային հերթականությամբ երակի լայնքով: Ոչ մ ի դեպքում տզրուկը երակի վրա չի դրվում, այլ միայն նրանից մեկ սմ հեռավորության վրա: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որ տզրուկներ դնի  հմուտ մասնագետը:

1 2 3 » »